Մամուլ 4 տարի առաջ - 08:58 24-02-2022

Հայաստանը կվերականգնի՞ դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը 2012թ. օգոստոսի 31-ին էքստրադիցիայի էր ենթարկվել Ադրբեջան եւ անմիջապես ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից:

Նույն օրը ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են: «Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ», - Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Եվ ահա, «Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայիս իշխանությունները ցանկանում են Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնել: Ավելին, դիվանագիտական կորպուսի մեր աղբյուրները նշում են, որ նախաձեռնությունը Հայաստանի իշխանություններինն է: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ներել Վիկտոր Օրբանին, որը մինչ այսօր էլ Հունգարիայի վարչապետն է:

Ընդ որում, նույնիսկ Հունգարիայի ընդդիմությունն էր ժամանակին պնդում, որ վարչապետ Վիկտոր Օրբանը առանցքային դեր է խաղացել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հետ կապված ադրբեջանական իշխանությունների հետ կնքված գործարքում: Թեմայի հետ կապված մենք գրավոր հարցում ենք ուղարկել արտաքին գործերի նախարարությանը և պատասխան ստանալուն պես այն կհրապարակենք»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի