Ներքին 2 տարի առաջ - 18:00 28-04-2024

Բարեգործական երեկույթ․Վահան Տերյանի 140-ամյակին ընդառաջ ՋԱՀ-ը կվերականգնի մեծանուն գրողի տուն-թանգարանը

Նշանավոր հայ բանաստեղծ Վահան Տերյանի 140-ամյակին ընդառաջ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը սկսել է վերականգնել Տերյանի՝ Գանձայում գտնվող տուն-թանգարանը։

ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ 2021 թվականին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը վերականգնել է Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահը։ Դրանից հետո սկսել են աշխատել թանգարանի վրա, որին նաև հուշային մաս են ասում։

«Մյուս տարի լրանում է Վահան Տերյանի 140-ամյակը, ուստի նախատեսում ենք 140-ամյակին մեծ շուքով տուն-թանգարանի բացումն անել։ Մենք խոշոր բարեգործական երեկույթ ենք կազմակերպել, որի նպատակն է գումար հավաքել և վերականգնել տուն-թանգարանը։ 2 օր առաջ շինարարությունը սկսել ենք, այսինքն՝ շինարարությանը զուգահեռ նաև դրամահավաք ենք իրականացնում։

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին, բարերարներին, որովհետև սա 1 հոգու գործ չէ։ ՋԱՀ-ի նախաձեռնությանը միացել են շատ հայրենասեր մարդիկ, կազմակերպություններ։ Նրանց անունները հրապարակվում են ինչպես ՋԱՀ-ի կայքում, այնպես էլ սոցիալական ցանցերի էջերում։ Բացի այդ, տուն-թանգարանի պատին նախատեսվում է լինել ցուցանակ, որի վրա նշված կլինեն այն անձանց անունները, որոնք 1000 ԱՄՆ դոլարից ավելի գումար են նվիրաբերել, նույնը մենք արել ենք ցուցասրահի պատին»,- ասաց Սամվել Մկոյանը։

ՋԱՀ-ի գործադիր տնօրենից հետաքրքրվեցինք, թե արդյոք հաշվարկներ կա՞ն, թե որքան գումար է հարկավոր Վահան Տերյանի տուն-թանգարանի ամբողջական վերականգման համար։ Վերջինս նշեց, որ խոսքը 300․000 ԱՄՆ դոլարի մասին է, որից 50․000-ն արդեն հավաքվել է․

«Քանի որ թանգարանաշինության ուղղությամբ բավականին շատ աշխատանքներ ենք տարել, 2017 թվականին զրոյից հիմնադրել ենք աշուղ Ջիվանիի տուն-թանգարանը, այդ փորձառությունը ունենք։ Հովհաննես Մութաֆյանի գլխավորությամբ ունենք աշխատանքային ճարտարապետական խումբ, որը նախագծել է այդ ամենը, ունենք պատրաստի նախագիծ՝ նախահաշվով, որի ընդհանուր գումարը կազմում է 300․000 ԱՄՆ դոլար, այս պահին արդեն 50․000 ԱՄՆ դոլար հավաքել ենք»։

1999-2003 թվականներին Վահան Տերյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Վաղինակ Ղազարյանը Oragir.News-ի հետ զրույցում ներկայացրեց տուն-թանգարանի պատմությունը։ Նրա խոսքով՝ հետաքրքրությունը միշտ էլ եղել է, բազմաթիվ մարդիկ են ժամանել Գանձա, որպեսզի տեսնեն մեծանուն գրողի տունը։

«Վահան Տերյանի հայրական տունը կառուցվել է նրա ծնվելուց 3 տարի առաջ՝ 1882 թվականին։ Հայրը՝ Տեր Սուքիասը, եկեղեցու կառուցումը ավարտել է, դրանից մոտ 20 տարի հետո կառուցել են սեփական տունը․ Տերյանը ծնվել է այդ տանը։ Տունը այդ ժամանակների համար եղել է բավականին ընդարձակ՝ 4 սենյակով, չհաշված՝ գոմերը, նախամուտքը և օժանդակ կառույցները։ Գոմերը վաճառվել և քանդվել են, բայց բնակելի հատվածը պահպանվում է։

1957 թվականից հայրական տունը թանգարան է դարձել, մինչ այդ շենքը ուրիշ նպատակների է ծառայել՝ կապի հանգույց, դպրոց, Տերյանի հարազատներն են բնակվել, հետո արդեն թանգարան է դարձել։ Միշտ էլ հետաքրքրությունը եղել է թանգարանի նկատմամբ»,- ասաց Վաղինակ Ղազարյանը։

Նշենք, որ Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգմանը նվիրված բարեգործական երեկույթը տեղի կունենա մայիսի 3-ին՝ ժամը 18։30-ին, Ֆլորենս ռեստորանային համալիրում։

Միջոցառումը մուտքավճարով է՝ անձը 60․000 ՀՀ դրամ, ուստի հարկավոր է նախապես գրանցվել և ձեռք բերել տոմսեր։ Գրանցվելու համար կարող եք զանգահարել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամ հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-522026, 033-522026։

«Բոլորին կոչ ենք անում մասնակցել միջոցառմանը և դառնալ Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգման բարերարը»,- եզրափակեց ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում