Մշակույթ Տեսանյութ 1 տարի առաջ - 19:50 14-07-2025

Տերյանական օրը՝ Գանձայում․ վերաբացվեց մեծանուն բանաստեղծի տուն-թանգարանը

Հուլիսի 12-ին Վահան Տերյանի ծննդավայր Գանձա գյուղում պաշտոնապես բացվեց վերականգնված տուն-թանգարանը՝ նվիրված մեծանուն բանաստեղծի հոբելյանական 140-ամյակին։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն, Սամցխե-Ջավախքիի նահանգապետ Զաալ Գելաշվիլին, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես նաև փոխնախարարներ, պետական, հասարակական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, բարերարներ և Տերյանի պոեզիայի սիրահարներ։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանի ժամանումը Տերյանի արդեն վերականգնված տուն-թանգարան։

Ողջունելով ներկաներին՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանը նշեց, որ Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնումը հիմնադրամի համար եղել է առաջնահերթ ծրագրերից մեկը։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունն ուներ ոչ միայն մշակութային արժեքների պահպանության նպատակ, այլև կարևոր դեր է խաղում Ջավախքի զարգացման գործում՝ միաժամանակ նպաստելով հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։

Տերյանական օրը շարունակվեց համերգային ծրագրով, որին մասնակցեցին Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Տերյան մշակութային կենտրոնը», ինչպես նաև Գոռ Սուջյանը, Մավր Մկրտչյանը, Վարդան Բադալյանը, Գուրգեն Դաբաղյանը, Արսեն Գրիգորյանը, Նարեկ Մարգարյանը և «Ջավախքի ձայնը» մրցույթ-փառատոնի մրցանակակիրներ՝ Արսեն Աղջոյանը, Արմեն Տաշչյանը, Արեգնազ Մկրտչյանը և Ամալյա Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող