Մամուլ 4 տարի առաջ - 08:54 24-02-2022

«Եվրանեսթյան» երկօրյա. թեժ քննարկումներ թե՛ ներսում, թե՛ դրսում. Փաստ

«Փաստ»օրաթերթը գրում է․

«Երևանում կայացան «Եվրանեսթ» ԽՎ հանձնաժողովների աշխատանքները, որոնց մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաև ադրբեջանցի պատվիրակներ: Այս կապակցությամբ բողոքի ակցիաներ տեղի ունեցան, ինչն ինքնին բնական է: Սակայն առավել ցավալի էր տեսնել մեր հանրության որոշակի շրջանի բուռն քննարկումներն այն մասին, թե ադրբեջանցիներին որ ռեստորանն է «հաց տվել»:

Իրականում սա առավել քան ծայրահեղականացված ու անիմաստ քննարկում է հատկապես այն դեպքում, երբ այդ պատգամավորներն արդեն հասել են Երևան: Շատերի կարծիքով, ի սկզբանե գործող իշխանությունները չպետք է թույլ տային նրանց այցը: Օրինակ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը կարծիք էր հայտնել, որ եթե Երևանը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի աշխատանքի ապահովման պարտավորություն ուներ, հայկական կողմը, ասենք, կարող էր այդ միջոցառումներն իրականացնել հեռավար ռեժիմով՝ դե-ֆակտո թույլ չտալով, որ ադրբեջանական պատվիրակությունը երկրի մայրաքաղաք գար։

Եվ ընդհանրապես, առկա վիճակում առաջնային նշանակություն ունի մի կողմից՝ քաղաքական ճկունությունը, մյուս կողմից՝ դիվանագիտական ճիշտ աշխատանքը: «Եվրանեսթ» ԽՎ հանձնաժողովների աշխատանքների ժամանակ, մասնավորաբար, բավականին կոշտ հարցադրումներ ու հայտարարություններ էին անում ընդդիմադիր պատգամավորները «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներից: Ի մասնավորի, նույն Արթուր Ղազինյանը մեկ անգամ ևս շեշտեց թեզը, թե ԼՂՀ-ն եղել է, կա և կմնա հայկական, ինչը տարիներ շարունակ իրենց գործունեության առանցքում են պահել երկրորդ ու երրորդ նախագահները և հիմա էլ քանիցս բարձրաձայնում են այդ մասին, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի:

Ղազինյանը խոսեց նաև Արևմուտքի երկակի ստանդարտների մասին: Հանուն արդարության, պետք է նշել, որ ադրբեջանցիներին բավականին կոշտ արձագանքեցին նաև քպական առանձին պատգամավորներ: Սակայն նման կեցվածքը գործող իշխանությունների համար պետք է լինի ոչ թե հատվածական, իրավիճակային, այլ ամենօրյա քաղաքականություն»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան