Ներքին 3 տարի առաջ - 14:58 01-11-2022

Աննա Վարդապետյանը «փոթորիկ» է անում ներսում եւ դրսում. նրա թիկնապահների թիվը կտրուկ աճել է

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը համակարգում «փոթորիկ» է անում: Պաշտոնավարման ընդամենը մեկ ամսվա ընթացքում նա հասցրել է հարաբերությունները փչացնել թե ներսում, թե դրսում: Մասնավորապես, դատախազը «յոլա» չի գնում ուժային կառույցների մյուս ղեկավարների հետ, պարբերաբար նրանց հետ կոնֆլիկտներ է ունենում:

Ներսում եւս ամեն ինչ հարթ չէ, Վարդապետյանը սեւեռումներ-կենտրոնացումներ ունի, ինչ-որ անձանց վրա է ֆիքսվում՝ համակարգի հնաբնակներ, այսպես ասած՝ «պինդ ընկույզներ», սկսում «հետապնդել»: Օրինակ՝ նա մի շարք դատախազների հետ հարաբերությունները ծայրաստիճան վատացրել է, նրանցից է Շենգավիթի դատախազի տեղակալը, նախորդ շաբաթ երկու դատախազի էլ կարգապահական տույժի էր ենթարկել:

Վարդապետյանն ամեն կերպ ցանկանում է ազատվել Սրբուհի Գալյանից, սակայն նրան այդ պաշտոնում պահում է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը: Դատախազի մյուս տեղակալի մասով, իհարկե, Վարդապետյանը հաղթանակ տարավ, նա խիստ դեմ էր ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի դատախազի տեղակալ, զինդատախազ դառնալուն, ընդհուպ վարչապետին ասել էր՝ «կամ ես, կամ Հայկը»: Արդյունքում Գրիգորյանին գործուղեցին ԲԴԽ, մնում է Վարդապետյանը այդտեղ կարողանա բերել իր ուզած կադրին, սովորության համաձայն՝ չկտրվի մրցույթից:

Մեկ այլ ուշագրավ տեղեկություն եւս, Վարդապետյանը շեշտակի ավելացրել է իր թիկնապահների քանակը, նրան այժմ ուղեկցում են ավելի շատ անվտանգության աշխատակիցներ, քան Դավթյանի դեպքում էր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում