Ներքին 4 տարի առաջ - 22:30 16-02-2022

Ինչ «հայհոյել» Փաշինյանին, որ քրգործ չհարուցվի․ Ոստիկանության պատասխանը

Oragir.news-ը Ոստիկանությունից փորձել է ճշտել, թե Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց մասին արտահայտվելիս քաղաքացիները ի՞նչ մակդիրներ կարող են օգտագործել, որ համ իրենց սիրտը թեթևանա, համ էլ Ոստիկանությունը դրանք չհամարի «ծանր վիրավորանք», չնախապատրաստի նյութեր և քրեական գործեր չհարուցի։ Հիշեցնենք, որ գործող իշխանությունները քրեականացրել են պաշտոնյաներին ուղղված վիրավորանքը, մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցվում նույնիսկ Նիկոլ Փաշինյանի գրքից մեջբերումների համար, այդ գործերը ստացել են ընդհանուր անվանում՝ «քֆուրի գործ», և կա արդեն «քֆուրի գործով» առաջին դատավճիռը։

Oragir.news-ը Ոստիկանությանը բառերի և արտահայտությունների ցանկ է ուղարկել՝ խնդրելով պարզաբանել, թե ստորև թվարկված արտահայտություններից որո՞նք կարելի է օգտագործել Նիկոլ Փաշինյանին բնութագրելիս, և դա չի դառնա քրգործի առիթ։ Նշենք, որ Ոստիկանությանը ուղարկել էինք Փաշինյանի հասցեին սոցցանցերում երբևէ հնչած արտահայտությունները։

Դրանք են․

1․ Տավարի ցավ,
2․ Կով,
3․ Ոչխար,
4․ Դավաճան,
5․ Կապիտուլյանտ,
6․ Պիղծ,
7․ Սրբապիղծ,
8․ Հողատու,
9․ Բռնակալ,
10․ Քայլառաստ,
11․ Ֆուցըն,
12․ Մարդակեր,
13․ Բոզ,
14․ Առաջնացռուկի խլյակ,
15․ Բղջախոհ,
16․ Ծծան՝ տետրի ներդիրի իմաստով,
17․ Իվ Գանդոն՝ ֆանտաստ գրողի իմաստով,
18․ Ազգակործան,
19․ Պատուհաս,
20․ Գառլախ,
21․ Չաթլախ,
22․ Քաղաքական տրյապկա,
23․ Անիծյալ,
24․ Չարի ծառա,
25․ Ստամբուլի բիճ,
26․ Բոզի տղա։

Ոստիկանությունից ստացել ենք հետևյալ պատասխանը․ «ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նյութերի նախապատրաստման, ինչպես նաև գործողության քրեաիրավական որակման հանգամանքը էականորեն կախված է կոնկրետ իրավիճակում դրսևորված արարքի առանձնահատկություններից՝ մասնավորապես տուժողի սուբյեկտիվ ընկալման և կատարողի կամարտահայտության ենթատեքստի կամ հասցեավորվածության աստիճանից»:


Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան