Ներքին 13 րոպե առաջ - 23:54 17-11-2026

Ռուբինյանն ազատել է ԱԺ նախագահի օգնականին պաշտոնից

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006–Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով և hիմք ընդունելով Լ. Բեկչյանի 2026 թվականի նոյեմբերի 12-ի դիմումը` կարգադրում եմ.

1. 2026 թվականի նոյեմբերի 16–ից Լուսինե ԲԵԿՉՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Համբարյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»: