Ներքին 2 տարի առաջ - 17:25 14-06-2024

Ոստիկանության Մարաշի բաժանմունքում 3 կանայք հարձակվել են ոստիկանի վրա, ծեծել, հայհոյել ու մեղադրել սպանության մեջ. shamshyan.com

Մայիսի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 15։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարաշի բաժանմունք են այցելել 3 կին և փորձել են հանդիպել բաժանմունքի պետի հետ:

Դեպի պետի աշխատասենյակ ուղեկցելու ընթացքում նշված կանայք միջանցքում նկատել են քրեական հետախուզության խմբի օպերլիազորին, որից հետո հարձակվել են նրա վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև տևական ժամանակ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ և նրան մեղադրելով ինչ-որ անձի սպանության մեջ։

Ժամը 15։40-ի սահմաններում խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով կանայք ձերբակալվել են:

Ոստիկանները պարզվել են, որ նրանք հանդիսանում են Երևանի բնակիչ 50-ամյա Տիգրանուհի Ք․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Լուսինե Ղ․-ն և Երևանի բնակիչ 33-ամյա Անահիտ Ղ․-ն, ում մոտից հայտնաբերվել է խոհանոցային դանակ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան