Ներքին 2 տարի առաջ - 14:12 18-04-2024

«Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին ու ծեծել. նա հոսպիտալացվել է. shamshyan.com

Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հերացու անվան թիվ1 համալսարանական հիվանդանոցից «Դինամո» մարզադահլիճից շտապօգնության 01 խումբը «քթոսկրերի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 67-ամյա Վարդան Ղ․-ն է։

Վարդան Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ապրիլի 14-ին ժամը 12։10-ի սահմաններում «Դինամո» մարզադահլիճում կայանալիք ՀՀ «Թաեքվոնդոյի» առաջնության կշեռքի արարողակարգի ժամանակ Աբովյան քաղաքի մարզադպրոցի մարզիչ, Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Լեռնիկ Մ․-ն մրցումների հետ կապված վիճաբանության ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին, քաշելով գցել է հատակին և ոտքերով հարվածներ է հասցրել իր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Լեռնիկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Վարդան Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը ՀՀ «Թաեքվոնդոյի ֆեդերացիայի» նախագահն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի