Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 18:54 16-02-2022

Նիկոլը դարձել է մերսման ծառայություն մատուցող, որին բոլորն օգտագործում են. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախի համար ՀՀ իշխանությունների կողմից քայլեր չձեռնարկելու, ԵԱՀԿ շրջանակներում Փաշինյան-Ալիև հեռավար հանդիպման, Շուշիի հռչակագրի ստորագրման և Նիկոլ Փաշինյանին վերընտրելու թեմաներին։

ՀՀԿ փոխնախագահն անդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ իշխանությունները կառուցողական քայլեր ձեռնարկում են Արցախը վերադարձնելու մեխանիզմներին՝ նշելով, որ Արցախի կարգավորման հարցը լուծվում է ՀՀ մայրաքաղաք Երևանում․
«Այս իշխանությունները ոչնչացրել են այն արժեքները, որոնց վրա կառուցվել է ՀՀ-ն»,- նշեց նա։
Աշոտյանը նշեց, որ ստեղծված իրավիճակի մեղավորը մենք ենք, որ առնվազն դավաճանություն գործած քաղաքական թիմի ղեկավարին վերընտրեցինք որպես վարչապետ։

Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված Շուշիի հռչակագրին անդրադառնալով՝ ասաց, որ էմոցիաները մի կողմ դնելով՝ առանց այդ հռչակագրի էլ Թուրքիան բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին. «Շուշիի հռչակագրի հետևանքը աշխարհաքաղաքական է»։
«Իշխանություններն աշխարհաքաղաքական այս խնջույքի մեջ՝ Նիկոլի գլխավորությամբ, դարձել են մերսման անհատական ծառայություն մատուցող, որին հարյուր դոլար տալիս են՝ գնում»։

Քնարիկ Պետրոսյան




Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով