Ավելին 1 տարի առաջ - 22:10 26-09-2025

Արտասովոր տաղանդավոր, իմաստուն և հմայիչ մարդ, որին բոլորն անկեղծորեն սիրում էին. Պուտինը՝ Քեոսայանի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել կինոռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի մահվան կապակցությամբ:

Քեոսայանի մորը և կնոջը՝ Լաուրա Գևորգյանին և Մարգարիտա Սիմոնյանին ուղղված ցավակցական ուղերձում ՌԴ նախագահն ընդգծել է, որ կյանքից հեռացել է ականավոր ռեժիսոր, սցենարիստ, դերասան, վառ, ստեղծագործող, արտասովոր տաղանդավոր, իմաստուն և հմայիչ մարդ, որին բոլորն անկեղծորեն սիրում էին:

«Տիգրան Էդմոնդովիչն իրեն նվիրել է արվեստին ծառայելուն, աշխատել է ամենայն նվիրումով, մշտապես բաց և բարյացակամ է եղել գործընկերների և իր յուրահատուկ տաղանդի բազմաթիվ երկրպագուների հանդեպ: Նա շատ բան է արել հայրենական կինոարվեստի լավագույն ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար, հարստացրել է երկրի մշակութային կյանքը վառ, ինքնատիպ աշխատանքներով։

Տիգրան Էդմոնդովիչի ստեղծագործությունն արտացոլում էր այն ժամանակի ոգին ու տրամադրությունը, որում նա ապրում էր»,– նշել է Պուտինը։

Նա համոզված է, որ Քեոսայանի պայծառ հիշատակը հավերժ կմնա իր մտերիմների, ընկերների, գործընկերների սրտերում, բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին ուժեղ ոգով այդ մարդուն և Ռուսաստանի իսկական հայրենասերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով