Մամուլ 4 տարի առաջ - 09:18 15-02-2022

Վճռաբեկ դատարանի նախագահը մինչև մարտի 4-ը ժամանակ ունի. բոլորը շունչները պահած սպասում են. Ժողովուրդ

Դատական համակարգը շունչը պահած սպասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի որոշմանը: Այս մասին փետրվարի 15-ի համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հիշեցնելով, որ դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների եւ դատավորների նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էր իրականացրել եւ դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին՝ միջնորդել էր նրան հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել:

«Ժողովուրդը» նշում է, որ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ ԱԺ-ի կողմից 102 կողմ ձայնով ընտրված ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը մինչեւ մարտի 4-ը ժամանակ ունի դատավորների դիմումին պատասխան տալու համար: Իհարկե, արտահերթ ընդհանուր ժողով չհրավիրել չի կարող, քանի որ բոլոր պահանջվող չափանիշներն ապահովված են, պարզապես Թադեւոսյանը կարծես թե, որքան հնարավոր է, ժամանակ է ձգում:«Դատական համակարգում այն կարծիքին են, որ նա այլընտրանք չունի եւ պետք է ժողովը հրավիրի՝ «կուլ չգնալով» քաղաքական իշխանությանը, եւ 93 դատավորի հուսախաբ չի անի»,- գրել է «Ժողովուրդը»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ