Ներքին 4 տարի առաջ - 12:42 14-02-2022

Անասնաբույժները բողոքի ակցիա են անում

Այս պահին էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց անասնաբույժները բողոքի ակցիա են իրականացնում։
Անասնաբույժները բողոքում են իրենց աշխատանքային պայմաններից, պահանջում են, որ կադրային համալրում լինի, քանի որ ոլորտում հիմնականում տարեց մասնագետներ են։ Պահանջում են նաև աշխատավարձի բարձրացում, և ունենալ բժշկական ապահովագրություն։ Ցուցարարների խոսքով, աշխատավարձի չափը չի համապատասխանում իրենց կատարած աշխատանքին, քանի որ աշխատանքի բերումով հաճախ վնասվածքներ են ստանում և կապտուկներ են ունենում։

Ակցիայի մասնակիցներից մեկը Oragir.news-ի հետ զրույցում նշեց, որ նրանք, աշխատելով կենդանիների հետ, վտանգում են իրենց առողջությունը, և այդ իսկ պատճառով բժշկական ապահովագրություն է անհրաժեշտ։