Ներքին 4 տարի առաջ - 17:22 13-12-2021

Հիմա էլ «Յանդեքս տաքսու» վարորդներն են բողոքի ակցիա անում

Այս պահին բողոքի ակցիա են անում «Յանդեքս տաքսու» վարորդները, վերջիններս կազմակերպության ղեկավարությունից պահանջում են, որպեսզի վերականգնվի «կիլոմետրը՝ 100 դրամ» սակագինը, որպեսզի «եթե մինչև Նուբարաշեն 19 կիլոմետր է, ապա դրա համար հաճախորդը վճարի 1900 դրամ, ոչ թե 1400, որից «Յանդեքս տաքսի» ընկերությունը 16 տոկոս միջնորդավճար է գանձում»։ Այլ կերպ ասած՝ վարորդները պահանջում են թանկացնել տաքսի ծառայության գինը։

Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում «Երևան ավտոբուս» ընկերության ավտոբուսի վարորդները, որոնք պահանջում էին աշխատավարձի բարձրացում կամ նախկին «պլանային» համակարգի վերադարձ։ Տաքսու վարորդները նշում են, որ երկրում գնաճ է, բացի այդ իրենք պահեստամասերի և տեխզննման գումար են վճարում, հետևաբար պիտի ծառայության վճարը թանկանա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»