Մամուլ 4 տարի առաջ - 08:38 12-02-2022

Համաեվրոպական հավաք Հայաստանում. Երևան կժամանեն տարբեր երկրների ինժեներներ. Փաստ

Հայկական CodeSignal ստարտափը, որը միջազգային հեղինակավոր բազմաթիվ կազմակերպությունների տրամադրում է աշխատանքի թեկնածուներին անկողմնակալ գնահատելու գործիքներ, նախատեսում է Եվրոպայի 8 երկրի աշխատակիցների առաջին համաեվրոպական հավաքը՝ CodeSignal «Ararat Meetup» խորագրով, կազմակերպել Հայաստանում: Փետրվարի 14-ից սկսած մեկ շաբաթ Եվրոպայի ինժեներների և բովանդակություն մշակող մասնագետների թիմերը կաշխատեն Երևանի գրասենյակում իրենց հայ գործընկերների հետ միասին։ Նրանք կկարողանան փորձի փոխանակում իրականացնել, քննարկել իրենց նոր գաղափարներն ու աշխատանքային պլաններն առավել անմիջական պայմաններում։ Շաբաթվա ամփոփումը կլինի Դիլիջանում։Այս մասին փետրվարի 12-ի համարում գրում է «Փաստ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով, հավաքը հագեցած է լինելու նաև պատմամշակութային ճանաչողական ծրագրերով. կլինեն այցեր թանգարաններ և տեսարժան վայրեր, և արտասահմանից ժամանած մասնագետները հնարավորություն կունենան հնարավորինս բացահայտել հայկական մշակույթն իր բոլոր առանձնահատկություններով։ Դե, բնականաբար, նաև խոհանոցը։

Թերթը հավելում է, որ այս ընկերությունն այսօր արդեն գնահատվում է մոտ 500 մլն դոլար, իսկ նրա ծառայություններով հետաքրքրված են միջազգային հեղինակավոր այնպիսի կազմակերպություններ, ինչպես FaceBook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և այլն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան