Արտաքին 5 տարի առաջ - 12:02 26-07-2021

Ի հավելումն Մինսկի խմբի ջանքերի՝ ԵՄ-ն պատրաստ է կրկնապատկել իր ջանքերը Հարավային Կովկասում . Euractiv համաեվրոպական մեդիացանց

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հարավային Կովկաս կատարած այցելությանն անդրադարձել է Euractiv համաեվրոպական մեդիացանցը:

Կայքը գրում է, որ Շառլ Միշելը Վրաստանում ներքաղաքական ճգնաժամը լուծելու իր անձնական ջանքերից հետո ստանձնել է նաև մեկ այլ մարտահրավեր՝ ավելացնելով ԵՄ-ի միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

Կայքը տեկացնում է, որ Ադրբեջանում Շառլ Միշելը հստակ հայտարարել է, որ ԵՄ-ն «պատրաստ է կառուցողական դեր խաղալ որպես ազնիվ և անկողմնակալ միջնորդ Ադրբեջանի և Հայաստանի միջև», իհարկե, «ի հավելումն Մինսկի խմբի ջանքերի»:

«ԵՄ նախկին դիրքորոշումը միշտ այն է եղել, որ ջանքերի նման կրկնապատկման անհրաժեշտություն չկա»,- գրում է կայքը:

Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ունեցած ելույթում Շառլ Միշելը նշել է, որ այն թեմաները, որոնց վերաբերյալ ԵՄ-ն կարող է փորձաքննություն տրամադրել ՝գերիների փոխանակումն ու ականային քարտեզների ձեռքբերումն է, ինչպես նաև սահմանազատմանը վերաբերող զգայուն հարցերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան