Արտաքին 4 տարի առաջ - 10:17 09-02-2022

Բիլ Գեյթսը գիրք է գրել «Ինչպես կանխել հաջորդ համավարակը» վերնագրով

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը գիրք է գրել «Ինչպես կանխել հաջորդ համավարակը» (How to Prevent the Next Pandemic) վերնագրով, որում նկարագրել է քայլերը, որոնց օգնությամբ հնարավոր է ապագայում խուսափել համավարակներից, ինչպես նաև ավելի որակյալ բուժսպասարկում ապահովել մոլորակի բոլոր մարդկանց համար։

«Ես հետևում եմ COVID-19-ին դրա հայտնվելու սկզբից՝ աշխատում եմ Gates Foundation-ի և այլ փորձագետների հետ, որոնք հանդես են գալիս ավելի արդար պատասխան միջոցների օգտին և տասնամյակներ շարունակ պայքարում են վարակիչ հիվանդությունների դեմ: Այս աշխատանքի ընթացքում ես շատ բան սովորեցի և համավարակի, և այն մասին, թե ինչպես կանխել հաջորդը, և ես ուզում եմ այս գիտելիքները կիսել մարդկանց հետ: Ուստի, ես սկսեցի գիրք գրել այն մասին, թե ինչ կարող ենք անել, որ ոչ ոք այլևս չտուժի համավարակի պատճառով»,- գրել է Գեյթսը իր բլոգում:

Ձեռներեցի խոսքով, գրքում նա խոսում է կորոնավիրուսային համավարակից մարդկության քաղած դասերի, կյանքեր փրկելու համար անհրաժեշտ նորարարությունների, հարուցիչների տարածումը ժամանակին կասեցնելու համար անհրաժեշտ գործիքների մասին։ Բացի այդ, Գեյթսը կպատմի իր զրույցների մասին ԱՄՆ Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ։

Սպասվում է, որ գիրքը լույս կտեսնի մայիսի 3-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան