Ավելին 5 տարի առաջ - 09:27 03-08-2021

Բիլ Գեյթսը պաշտոնապես բաժանվել է

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը պաշտոնապես բաժանվել է կնոջից՝ Մելինդայից: Այս մասին հայտնում է Business Insider-ը՝ վկայակոչելով դատարանի զեկույցները:

Մինչ այդ Բիլ և Մելինդա Գեյթսերը խոսում էին իրենց ամուսնությունը դադարեցնելու ծրագրերի մասին: Միևնույն ժամանակ, Գեյթսի ամուսնալուծության գործընթացը կարող է պատմության մեջ մտնել որպես ամենաթանկը: Վերջին «ռեկորդը» սահմանել է առցանց մանրածախ առևտրի Amazon ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մակենզի Բեզոսը:

Գեյթսը աշխարհի հինգ ամենահարուստ գործարարներից մեկն է: Microsoft-ի հիմնադրի ընտանեկան կարողությունը գնահատվում է 130 միլիարդ դոլար:

Դատավորը Բիլի և Մելինդայի ամուսնալուծության վերջնական որոշումը կայացրել է երկուշաբթի՝ օգոստոսի 2 -ին: Նրանք ամուսնացած են 1994 թվականից: Մելինդան երկար ժամանակ աշխատել է Microsoft-ում`ընկերության մուլտիմեդիայի արտադրանքի մշակման բաժնում: Ամուսնության ընթացքում նրանք երեք երեխաներ են մեծացրել և հիմնել բարեգործական հիմնադրամ:

Ամուսնալուծության գործընթացի մանրամասները դեռ ճշտված չեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բիլ և Մելինդա Գեյթսները վարձել են փաստաբանների, որոնք ներգրավված են եղել Ջեֆ Բեզոսի ամուսնալուծության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով