Արտաքին 4 տարի առաջ - 13:46 20-10-2021

Բիլ Գեյթսը երկու սիրավեպ է ունեցել աշխատակցուհիների հետ՝ դեռ ամուսնացած ժամանակ

Միլիարդատեր Բիլ Գեյթսը, ամուսանացած լինելով հանդերձ, ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել Microsoft-ի մի քանի աշխատակցուհիների հետ, գրում է Wall Street Journal-ը:

Ինչպես հայտնել է WSJ-ի աղբյուրը, Microsoft-ի տնօրենների խորհրդի անդամներից մեկը տեղեկություն է ստացել, որ 1992թ.-ին Գեյթսն իբր ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել ընկերության մենեջերներից մեկի հետ:

2000-ականների սկզբին Գեյթսը սիրավեպ է սկսել Microsoft-ի մեկ այլ աշխատակցուհու հետ, որը տևել է մի քանի տարի:

«Հետագայում, 2008թ.-ին, Գեյթսը էլեկտրոնային նամակներ է ուղարկել աշխատակցուհիներից մեկին՝ առաջարկելով հանդիպել աշխատաքից դուրս», գրել է պարբերականը:

Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Գեյթսի սիրախաղի մասին, Microsoft-ի բարձրաստիճան ղեկավարները պահանջել են, որ նա դադարեցնի նամակագրությունը, և նա համաձայնել է. Նրանք սկանդալ չեն սարքել, քանի որ «դա ֆիզիկական շփման չի հասել»:

Ներքին հետաքննության ֆոնին, որը սկսվել էր 2020թ.-ի մարտին, Գեյթսը լքեց Microsoft-ի տնօրենների խորհուրդը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով