Արտաքին 5 տարի առաջ - 14:06 03-06-2021

Բիլ Գեյթսը Վայոմինգում նոր տիպի միջուկային ռեակտոր է կառուցելու

Միլիարդատեր ընկերներ Բիլ Գեյթսի և Ուորեն Բաֆեթի ղեկավարած էներգետիկ ընկերությունները Natrium միջուկային ռեակտորի առաջին նախագիծը գործարկելու համար ընտրել են Վայոմինգը:

Մոտ 15 տարի առաջ Գեյթսի կողմից հիմնադրված TerraPower-ը և Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway-ին պատկանող PacifiCorp էներգետիկ ընկերությունը չորեքշաբթի՝ հունիսի 2-ին, հայտարարել են, որ մինչև տարեվերջ պարզ կլինի՝ որտեղ է տեղի ունենալու Natrium ռեակտորի ցուցադրական տեղադրումը:

Կատարելագործված փոքր ռեակտորները, որոնք, ի տարբերություն ավանդական ռեակտորների, աշխատում են տարբեր վառելիքներով, համարվում են չափազանց կարևոր առանց ածխածնի տեխնոլոգիա և կարող են լրացնել ընդհատվող էներգիայի աղբյուրները, ինչպիսիք են քամին և արևը, քանի որ երկրները ձգտում են կրճատել կլիմայի փոփոխության պատճառ հանդիսացող արտանետումները:

«Մենք կարծում ենք, որ Natrium-ը կփոխի էներգետիկ արդյունաբերության ոլորտում խաղի կանոնները»,- ասել է Գեյթսը Վայոմինգի նահանգում նախագծի գործարկմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով