Արտաքին 5 տարի առաջ - 10:40 04-05-2021

Բիլ Գեյթսը 27 տարվա ամուսնությունից հետո հայտարարել է իր ամուսնալուծության մասին

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդան, հայտարարել են իրենց ամուսնալուծության մասին: Ամուսինների համատեղ հայտարարությունը հրապարակվել է միլիարդատիրոջ թվիթերյան էջում. «Մեր հարաբերությունների մասին երկար մտածելուց հետո մենք որոշում կայացրեցինք դադարեցնել մեր ամուսնությունը»:

Բիլն ու Մելինդա Գեյթսը շեշտել են, որ ավելի քան 27 տարվա համատեղ կյանքի ընթացքում նրանք դաստիարակել են երեք հիանալի երեխաների և ստեղծել բարեգործական հիմնադրամ, որը գործում է ամբողջ աշխարհում: «Մենք կշարունակենք միասին աշխատել հիմնադրամի վրա, բայց այլևս չենք հավատում, որ մենք՝ որպես զույգ, կարող ենք միասին լինել մեր կյանքի այս նոր փուլում»,- հավելել են նրանք:

Գեյթսը Մելինդա Ֆրենչիի հետ ամուսնացել է 1994 թվականի հունվարի 1-ին: Զույգն ունի երեք երեխա՝ Ջենիֆեր Կատարին, Ռորի Ջոնն ու Ֆիբի Ադելը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով