Մամուլ 4 տարի առաջ - 09:03 08-02-2022

Արայիկ Հարությունյանի հեռանալու խոստմանը չեն հավատում․Հրապարակ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ քաղաքականությունից հեռանալու խոստմանը Արցախի քաղաքական ուժերը չեն հավատում։ Այս մասին փետրվարի 8-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։ Ինչպես թերթն արդեն տեղեկացրել էր, իր «Ազատ հայրենիք» կուսակցության 17-ամյակի հավաքին Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին հայտ չի ներկայացնելու։ Այդ ընտրությունները, ըստ ամենայնի, կլինեն արտահերթ, եկող տարի․ «Արցախի նախագահի այս խոստմանը չեն հավատում ոչ միայն այն պատճառով, որ բազում խոստումներ է տվել ու դրժել, այլ հակառակ քայլերն է անում։ Երեկ նա մի հրամանով ազատել է Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, մեկ այլ հրամանով իրեն խորհրդական է նշանակել՝ նույն գծով»,- գրել է թերթը՝ շարունակելով․

«Նշենք, որ նախարարից դժգոհություններ ունեին թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր շրջանակներում, եւ այս ազատումը տեղավորվում է քաղաքական դաշտում լայն կոնսոլիդացիայի ու այն խոստման շրջանակներում, որ կառավարությունն առաջիկայում կհամալրեն ապակուսակցական մասնագետներով։ Նոր նախարար է նշանակվել թիվ 10 դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը: Սակայն շատերի մոտ հարց է ծագել՝ եթե նախագահը գոհ չէ նախկինի գործունեությունից, ինչո՞ւ է նրան խորհրդական նշանակել։ Պատասխանը մեկն է՝ Հարությունյանը չի ցանկանում նեղացնել յուրայիններին, մեծացնել թշնամիների բանակը, իսկ սա նշանակում է, որ հեռահար քաղաքական պլաններ ունի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան