Մամուլ 4 տարի առաջ - 08:18 05-02-2022

Ուշագրավ զարգացումներ. Ռուսաստանը հետ է գնում հրթիռները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մինչև 2027 թվականը ստանալու է ՄԻ-28 մակնիշի 98 նոր ուղղաթիռներ, որոնք սպառազինված են լինելու С-8 տեսակի, 80 միլիմետր տրամաչափի հրթիռներով։ Հրթիռները մշակել են դեռ անցած դարի 60-ական թվականներին, զանգվածաբար կիրառվել են Աֆղանստանում, որտեղ բարձր արդյունավետություն են ցուցադրել։ Այդ հրթիռները գնում էին խորհրդային, ապա ռուսական սպառազինություն ձեռքբերող երկրները, այդ թվում՝ Հայաստանը։ Այժմ էլ նույն Ռուսաստանը 9,7 միլիարդ ռուբլի է հատկացրել նույն՝ 1991 թվականին արտադրված հրթիռներ գնելու համար։ Խոսքը ժամանակին իր երկրում արտադրված և այլ երկրներ մատակարարված նույն հրթիռներից առկա մնացորդների մասին է:

Այս տեղեկությունը Հայաստանի համար ուշագրավ է այն իմաստով, որ ներկայումս Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավիթ) և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին մեղադրում են անորակ հրթիռներ գնելու մեջ: Ընդ որում, խոսքը հենց վերոնշյալ հրթիռների մասին է: Դավիթ Գալստյանը տարիներ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվերով գնել և փոխանցել է 4232 հատ այդպիսի հրթիռ։ Եվ այն, որ Ռուսաստանը ոչ միայն չի վաճառում, այլև սկսել է հետ գնել այդ հրթիռները, քանի որ դրանց քանակը բավականին քիչ է, ինքնին վկայում է, որ այդ հրթիռները որակյալ են և ժամկետի մեջ» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի