Մամուլ 10 ամիս առաջ - 09:03 09-12-2025

Ուշագրավ զարգացումներ՝ տիրադավերի թեմերում. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Մայր Աթոռի եւ Վեհափառ Հայրապետի դեմ դուրս եկած եւ 10 «տիրադավեր» անունը ստացած եպիսկոպոսների թեմերում բավականին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում:

«Իրավունք»-ի տեղեկություններով` վերոնշյալների թեմերում ծառայող հոգեւորականներն, ուղղակի, շոկի մեջ են: Մի կողմից չեն կարողանում քար գցել իրենց թեմերի առաջնորդների ուղղությամբ, քանի որ միասին անցած երկար տարիների ճանապարհ ունեն, մյուս կողմից գիտակցում են պահի լրջությունը:

Իսկ նրանց լռեցնելու համար գտնվել է նույն տիրադավերի կողմից լավագույն բանաձեւը: Ոչ ուղղակիորեն ամենքի ականջն են գցում, թե իբրեւ գնացել են Փաշինյան Նիկոլի ոտքը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ հայտարարություն են արել՝ պաշտպանելով հենց իրենց թեմերի հոգեւորականությանը, որպեսզի վաղը իրավապահները հերթով քահանաների տները չմտնեն, ինչպես եղավ Արագածոտնի թեմի դեպքում:

Սակայն, նույն դավաճանի պիտակը ստացած նույն թեմի առաջնորդներին մոտիկից ճանաչող հոգեւորականները համոզված են՝ «ո՛չ կոմպրոմատ, ոչ էլ ինքնազոհողություն, նրանք դեռ վաղուց էին տակից Նիկոլի թելը թելում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում