Արտաքին 4 տարի առաջ - 16:04 29-01-2022

«Երկարատև COVID-ի» վտանգավոր հետևանքների մասին վկայող ախտանշան՝ ըստ գիտնականների

Կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց մոտ շնչահեղձության առկայությունը վկայում է հիվանդության երկարաժամկետ հետևանքների մասին։ Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով Օքսֆորդի համալսարանի գիտնականների հետազոտությանը։

Փորձագետները ստուգել են COVID-19-ով հիվանդացած 36 մարդկանց թոքերի ՄՌՏ պատկերը՝ հիպերբևեռացված քսենոնի օգտագործմամբ:

Պացիենտները շնչել են թթվածնին նմանվող քսենոն, քանի դեռ պառկած էին սքաներում, իսկ գիտնականները զննել են թոքաբշտիկներում գազափոխանակումը: Արդյունքում քսենոնը թույլ է տվել պարզել, որ «երկարատև կովիդ» ունեցած պացիենտների մոտ գազը վատ է փոխանցվում թոքերից արյան հոսքի մեջ, այսինքն՝ նրանց մոտ առաջանում է շնչահեղձություն։

«Այժմ մենք պետք է պատասխանենք մի շարք կարևոր հարցերի, օրինակ՝ երկարատև Covid ունեցած պացիենտների քանի տոկոսի մոտ կլինի ՄՌՏ սքանավորման անոմալ արդյունք, ինչպես նաև, թե որքան են այդ անոմալիաների մասշտաբները, պատճառները և երկարաժամկետ հետևանքները»,- հայտարարել են գիտնականները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան