Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 10:10 28-01-2022

Նիկոլն ու Զարեհը թքած ունեն «Հայաստան համահայկական հիմնադրամի» վրա. Արա Վարդանյան

«Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին տնօրեն Արա Վարդանյանն Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձավ այն հանգամանքին, որ այժմ ապրում ենք մեր պատմության ամենածանր ժամանակահատվածում, իսկ իշխանության ներկայացուցիչները բառացի անում են այն, ինչ ուզում են․ իրենց «ընդդիմախոսների» կալանավորում, շատ դեպքերում նաև շանտաժի միջոցով։ Վարդանյանն անհատապես անդրադարձավ որոշ պաշտոնյաների, ովքեր գտնվել են իշխանության թիրախում՝ օրինակ բերելով հստակ դեպքեր․ Սայադ Շիրինյանի սրճեփ գողանալու փաստը, Աշոտ Երկաթ Մինասյանի, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և «Հայաստան» դաշինքի պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորումը։ Նա նշեց, որ իշխանության կողմից այդ մարդկանց վարկաբեկելու գործընթաց է տեղի ունենում և բացատերց, թե ինչու։

Վարդանյանը նաև խոսեց «Զանգեզուրի միջանցքի» և խաղաղության դարաշրջանի վերաբերյալ իր մոտեցումների և կանխատեսումների, և դրա վերաբերյալ իշխանության հետագա պլանների մասին։

Անդրադարձավ նաև վերջին օրերին քննարկվող ամենաթարմ թեմային՝ նախագահի հրաժարականին՝ նշելով, որ այն ոչ թե էմոցիոնալ որոշում էր, այլ նախապես պլանավորված էր։ Խոսեց նաև այն մասին, թե ինչո՞ւ է նախագահը գնացել այդ քայլին։

Խոսելով «Հայաստան համահայկական հիմնադրամի» ներկայիս գործունեության մասին՝ նշեց հիմնադրամի ներկայիս գործունեությանը և հիշեց իր՝ հիմնադրամը տնօրինելու տարիները, որոնց տարբերությունը իր կարծիքով շատ տարբեր է։

«Եթե մենք նախկինում հիմնադրամով թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում, թե՛ սփյուռքում անում էինք ամեն բան, ապա այս իշխանությունը՝ Զարեհն ու Նիկոլը, թքած ունեն հիմնադրամի վրա առհասարակ» ։

Վարդանյանն իր խոսքի վերջում անդրադարձավ երկիրը ճգնաժամից դուրս բերելու իր տեսլականի, պատերազմում պարտվելու պատճառների մասին։

«Մենք պետք է համախմբվենք, այլապես այլ տարբերակ չի լինի՝ երկիրը դուրս բերելու այս վիճակից։ Երեք միլիոն բնակչություն ունեցող ՀՀ-ում և տաս միլիոն բնակչությամբ սփյուռքում ցավալի է, որ ես ընդամենը տենում եմ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ովքեր կարող են երկիրը դուրս բերել կոլապսից, դա պարզապես ցավալի է»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»