Ներքին 3 տարի առաջ - 15:54 25-11-2022

Արա Վարդանյանի վրա ով ցուցմունք տա՝ պաշտոն կստանա. Արա Վարդանյան

«Ի սկզբանե 2018-ին, իմ վրա շինծու գործ սարքելով, բավականին հնչեղ, վատ բաներ հայտարարելով, սկիզբ դրեցին հիմնադրամի հեղինակազրկմանը»,- այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնարդամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը՝ խոսելով հիմնադրամի գործունեությունից։

«Սկզբից պլանավորվում էր, որ հիմնադրամը պետք է ամբողջությամբ փակվեր հենց 2018-ին և գործառույթները փոխանցվեին Աննա Հակոբյանի հիմնադրամին, սակայն դա տեղի չունեցավ ինչ-ինչ պատճառներով»,- նշեց Վարդանյանը։

Խոսելով հիմնադրամի փակվելու դեմ եղած խոչընդոտներից, Վարդանյանն ասաց. «Սփյուռքից բավականին ազդեցիկ, հիմնադրամի գործունեությանը ներգրավված մարդիկ եկել էին Երևան և խնդրել Նիկոլ Փաշինյանին, որ այդ մտքից հեռանա և հիմնադրամը չփակի։ Ինձ ձերբակալելու հաջորդ օրը տեսել եմ, թե ինչպես է սփյուռքի այն ժամանակվա նախարար Մխիթար Հայրապետյանը վարչապետի մոտից դուրս գալիս հարցազրույց տալիս և ասում, որ մենք որոշել ենք հիմնադրամը փակենք և ստեղծենք նորը, այն, ինչ ես ասում եմ՝ փաստագրված է»,- ասաց Վարդանյանը։

Խոսելով իրեն առաջադրված մեղադրանքից՝ Վարդանյանն ասաց, որ մինչ օրս մի հոգի է իր դեմ ցուցմունք տվել, որի որդին հետագայում պաշտոն է ստացել․ «Գործը դատարանում է, ուրիշ դատավորի մոտ էր, հիմա՝ մի երկու ամիս առաջ, տեղափոխել են հակակոռուպցիոն, մեկ նիստ եղել է, հետաձգվել է դատը։

Մարդը, ով իմ վրա տվել է ցուցմունք, ամբողջ գործում մի հոգի է իմ վրա ցուցմունք տվել, այդ մարդու որդին այնուհետև նշանակվել է Շիրակի մարզպետ, դրանից հետո էլ, հիմա տարածքային կառավարման փոխնախարարն է։ Սրանից հետո պարզ պետք է լինի ամեն ինչ, այսինքն՝ իմ վրա ցուցմունք տալով, մարդիկ պաշտոն են ստանում։ Այսինքն՝ Արա Վարդանյանի վրա ով ցուցմունք տա՝ պաշտոն կստանա»։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսին Վարդանյանը բերման էր ենթարկվել յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով