Արտաքին 4 տարի առաջ - 12:40 19-01-2022

Ասանժի հարսնացուն Մեծ Բրիտանիայում Ավստրալիայի դեսպանին մեղադրել է ԿՀՎ-ի հետ համագործակցելու մեջ

WikiLeaks կազմակերպության հիմնադիր ավստրալացի Ջուլիան Ասանժի փաստաբանները հույս չունեն, որ Ավստրալիայի կառավարությունը կսկսի պաշտպանել լրագրողի շահերը՝ Լոնդոնի բանտից նրա ազատ արձակմանը հասնելու նպատակով, քանի որ դիվանագիտական ​​ներկայացուցչությունը վարկաբեկել է իրեն ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետ կապերի պատճառով: Այս մասին հայտարարել է Ասանժի հարսնացուն՝ Ստելա Մորիսը, Լոնդոնի համալսարանի արևելագիտության և աֆրիկագիտության դպրոցում կազմակերպված միջոցառմանը ելույթի ժամանակ:

«Ավստրալիայի կառավարությունը լքել է Ջուլիանին: Ավստրալիան, ինչպես և Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ի հետ միասին, «Հինգ աչք» (Five Eyes) (հետախուզական դաշինքի) մաս են կազմում: Դաշինքի կազմում են նաև Նոր Զելանդիան և Կանադան: Դա նույնիսկ ավելի կարևոր է (ասոցիացիա), քան ՆԱՏՕ-ն»,- ասել է Մորիսը՝ Ասանժի հարցում, որի արտահանձնումը պահանջում է Սպիտակ տունը, Ավստրալիայի իշխանությունների անվճռական դիրքորոշումը կապելով Կանբերայի՝ ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերություններ պահպանելու ցանկության հետ:

Լրագրողի հարսնացուի խոսքով, Լոնդոնում Ավստրալիայի գերագույն հանձնակատար Ջորջ Բրենդիսն իրեն վարկաբեկել է ամերիկյան հատուկ ծառայություննների հետ կապերի պատճառով։ «Մեծ Բրիտանիայում Ավստրալիայի բարձր ներկայացուցիչը ԿՀՎ խորհրդանիշներով ճարմանդներ է կրում: Սրանք պարզապես խոսակցություններ չեն, կան լուսանկարներ, որոնք հաստատում են դա: Ուրեմն, ի՞նչ կարելի է սպասել Ավստրալիայի իշխանություններից: Նրանք ոչինչ չեն արել (Ասանժի համար)»,- ընդգծել է Մորիսը:

Միևնույն ժամանակ նա շնորհակալություն է հայտնել Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու պատրաստակամության համար։ WikiLeaks-ի հիմնադրի հարսնացուն նշել է, որ Մեքսիկայի առաջնորդը նաև բազմիցս դիմել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին (2017-2021 թթ.)՝ լրագրողի դեմ մեղադրանքները հանելու խնդրանքով։ «Սա քաղաքական մակարդակով գործին միջամտելու օրինակ է»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով