Արտաքին 2 տարի առաջ - 15:20 21-11-2023

Ավստրալիայի վարչապետ Չինաստանին մեղադրել է վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ» վարքագծի համար

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը Չինաստանի նավատորմի անձնակազմին մեղադրել է «վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ» վարքագծի մեջ՝ Ճապոնիայի մերձակայքում տեղի ունեցած միջադեպից հետո։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։

Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլսի փոխանցմամբ՝ ավստրալացի սուզորդները HMAS Toowoomba հեռահար ֆրեգատի վրա փորձում էին մաքրել ձկնորսական ցանցերը, երբ մոտեցել է չինական կործանիչ նավատորմը։

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Չինաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ավստրալիայի մեղադրանքները՝ դրանք որակելով որպես փաստերի խեղաթյուրում։ Նախարարության խոսնակ Ու Ցիանն ասել է, որ չինական «Նինգբո» կործանիչը հետևել և վերահսկել է ավստրալական ֆրեգատը՝ միջազգային օրենքներին և կանոնակարգերին համապատասխան:

«Չինական նավատորմը պահպանել է հեռավորություն ավստրալական նավից և չի մասնակցել որևէ գործողության։ Մենք կոչ ենք անում դադարեցնել անպատասխանատու մեղադրանքները Չինաստանի նկատմամբ, և անել ավելի շատ բաներ, որոնք նպաստում են երկու կողմերի միջև փոխվստահության հաստատմանը»,- ասել է չինացի պաշտոնյան։

Ավստրալիայի վարչապետը Sky News-ին տված հարցազրույցում ասել է, որ շատ անհանգստացած է միջադեպից՝ հավելելով, որ Չինաստանի գործողությունների հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։ Սակայն հինգաշբթի օրը տեղի ունեցած APEC-ի գագաթաժողովում նա հրաժարվել է հաստատել,թե արդյոք քննարկե՞լ են միջադեպը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան