Ներքին 5 տարի առաջ - 17:30 03-06-2021

Պահանջում եմ՝ ամբիոնից ներողություն խնդրեք Ձեր լկտի վարքագծի համար, այլապես շատ ավելի կոշտ եմ գտնվելու. Թագուհի Թովմասյան

Այն ժամանակ, երբ ես ելույթ էի ունենում պղծված դիակների մասին, որպես արձագանք նախագահողը իրեն թույլ է տալիս վիրավորական արտահայտություն իմ հասցեին:

Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Լենա Նազարյանի պահվածքին:

«Պահանջում եմ՝ ամբիոնից ներողություն խնդրեք ձեր լկտի վարքագծի համար, այլապես շատ ավելի կոշտ եմ գտնվելու»,-ասաց Թագուհի Թովմասյանը:

Նրա խոսքով, Լենա Նազարյանը իր ելույթից հետո գնահատական տալու որևէ իրավունք չունի, նա չի գիտակցում, թե ինչ է կատարվում երկրում և սահմանամերձ շրջաններում, որտեղ այս պահին ադրբեջանցի զիվորներ են ներթափանցել:

Որին էլ Լենա Նազարյանն արձագանքել է.

«Մենք էլ ենք մարդ, մենք էլ համբերություն ունենք», – ասել է նա ներողություն չխնդրելով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով