Արտաքին 4 տարի առաջ - 16:04 11-02-2022

ԱՄՆ սենատորները ԿՀՎ-ին մեղադրել են ամերիկացիներին գաղտնի լրտեսելու համար

ԱՄՆ երկու սենատորներ հայտարարել են, որ ԿՀՎ-ն գաղտնի տեղեկատվություն է հավաքում ամերիկացի քաղաքացիների մասին՝ շրջանցելով Կոնգրեսը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ մեղադրանքները պարունակվում են Օրեգոնից սենատոր Ռոն Ուայդենի և Նյու Մեքսիկո նահանգից Մարտին Հենրիխի նամակում՝ ուղղված ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսին և ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսին։

Ի պատասխան ԿՀՎ-ն հայտարարել է, որ տեղեկատվության հավաքագրումն իրականացվել է ահաբեկչության դեմ պայքարի ծրագրերի շրջանակներում՝ հաստատված ԱՄՆ նախագահի № 12333 հրամանով։

2015-2021 թվականներին այս տվյալների վերլուծության վերաբերյալ հաշվետվությունների մի մասը գաղտնազերծվել է, սակայն թե որքան է տևել լրտեսումը, և ինչ տեղեկություններ են հավաքվել այդ ընթացքում՝ չի նշվում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով