Արտաքին 4 տարի առաջ - 10:09 19-01-2022

Առողջ մարդկանց խթանող դեղաչափով պատվաստելու անհրաժեշտությունը գիտականորեն հիմնավորված չէ. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ավագ գիտաշխատող Սումիա Սվամինաթանը մեկնաբանել է առողջ մարդկանց կորոնավիրուսի դեմ խթանող դեղաչափով պատվաստելու անհրաժեշտությունը։

Նրա խոսքով, այս պահին նման անհրաժեշտության գիտական որևէ ​​հիմնավորում չկա։

«Գիտական որևէ հիմնավորում չկա, որ առողջ մեծահասակներն ու առողջ երեխաները պատվաստանյութի խթանող դեղաչափի ներարկման կարիք ունեն»,- ասել է նա: