Արտաքին 5 տարի առաջ - 11:08 16-10-2021

BioNTech/Pfizer-ը դիմել է ԵՄ-ին երեխաներին պատվաստելու թուլտվություն ստանալու համար

Pfizer և BioNTech ընկերությունները դիմել են 5-ից 11 տարեկան երեխաների քովիդ-պատվաստման արտոնագիր ստանալու համար: Այս մասին հաղորդել է BioNTech-ի մամուլի ծառայությունը:

Արտադրողները համապատասխան դիմում են ներկայացրել Դեղամիջոցների եվրոպական գործակալությանը (EMA): Այսպիսով, Եվրոպայում առաջին անգամ կարող են թույլատրվել այս տարիքի երեխաների կորոնավիրուսի դեմ պատվաստումները:

Ընկերությունները վստահեցրել են, որ EMA-ին են տրամադրել բոլոր անհրաժեշտ տվյալները, այդ թվում՝ ուսումնասիրության վերջին փուլերի արդյունքները:

Pfizer-ը և BioNTech-ը պատվաստանյութը փորձարկել են վեց ամսականից մինչև 11 տարեկան ավելի քան 2200 երեխայի վրա: Երեխաների դեպքում մեծահասակների համար նախատեսվածից ավելի փոքր դեղաչափ են կիրառել: Ուսումնասիրությունների արդյունքում երեխաների մոտ «ուժեղ իմունային պատասխան» է արձանագրվել: Մշակողները վստահեցրել և ընդգծել են, որ պատվաստանյութն անվտանգ է երեխաների համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով