Արտաքին 4 տարի առաջ - 09:47 25-10-2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոսել է աշխարհի բնակչության 70%-ին պատվաստելու ծրագրի և դրա արժեքի մասին

Ելույթ ունենալով առողջապահության հարցերով World Health Summit 2021 գագաթնաժողովում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը G20 երկրներին կոչ է արել օգնել և գումար հատկացնել ամբողջ աշխարհում կորոնավիրուսային պատվաստանյութերի արդար բաշխման համար: Միջոցառումը տեղի է ունեցել Բեռլինում, ելույթը հեռարձակվել է YouTube-ով։

Գուտերեշը նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը նախատեսում է գլոբալ պատվաստումներ իրականացնել: Գեբրեյեսուսի ռազմավարությունը ենթադրում է մինչև 2021թ.-ի ավարտը պատվաստանյութեր մատակարարել ամբողջ աշխարհի բնակչության 40%-ին և մինչև 2022թ.-ի կեսերը՝ 70%-ին:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 8 միլիարդ դոլար, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ «Կոչ ենք անում G20-ին օգնել մեզ այս հարցում»,- ասել է կազմակերպության ղեկավարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով