Արտաքին 4 տարի առաջ - 12:05 23-12-2021

Կնոջը զանգահարել են 4500 անգամ՝ հեռախոսահամարի մեկ թվի սխալի պատճառով

Հյուսիսային Իռլանդիայի բնակչուհին 4500 զանգ է ստացել անհայտ մարդկանցից այն բանից հետո, երբ նրա համարը շփոթել են թեժ գծի հետ, գրում է Mirror-ը։

Հաղորդվում է, որ Հելեն Մաքմահոնին սկսել են զանգահարել այն բանից հետո, երբ բանկի հաճախորդները ծանուցում են ստացել, որ նրանք պետք է մինչև որոշակի ժամկետ ծախսեն քարտի մնացորդի տոկոսները, հակառակ դեպքում գումարը պարզապես «կայրվի»։ Նամակում նաև հեռախոսահամար է նշված եղել՝ մանրամասները ճշտելու համար։

Սակայն, հաղորդագրության հեղինակները շփոթել են հեռախոսահամարի թվերից մեկը, որի պատճառով հաճախորդները սկսել են զանգահարել Հելենին: Սկզբում կինը չի հասկացել, թե ինչ է կատարվում, բայց հետո զանգահարել է իրեն զանգահարողներից մեկին, որն էլ բացատրել է իրավիճակը։

«Սկզբում օրական մեկ-երկու զանգ էի ստանում, իսկ հետո հեռախոսս բառացիորեն խելագարվեց»,- ասել է Հելենը:

Միջադեպի մասին տեղեկացել է տարածաշրջանի էկոնոմիկայի նախարարությունը. նրանք ներողություն են խնդրել Հելենից և ասել, որ պաշտոնատար անձինք կկապվեն նրա հետ՝ իրավիճակը կարգավորելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով