Արտաքին 4 տարի առաջ - 12:05 12-11-2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է COVID-պատվաստումների հարցում «բարոյական սխալի» մասին

Անտոնիո Գուտերիշը կոչ է արել կորոնավիրուսի դեմ իմունիզացիայի միջազգային պլան մշակել՝ մինչև 2022թ.-ի հունիսը աշխարհի բնակչության 70%-ին պատվաստելու համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը քննադատել է աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպերը, քանի որ միլիարդավոր մարդիկ դեռ պատվաստանյութի առաջին դեղաչափը չեն ստացել։ Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 11-ին Փարիզի խաղաղության ֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։

Գուտերիշը COVID-19-ի դեմ իմունիզացիայի գործընթացում այս անհավասարությունը «բարոյական սխալ» է անվանել և կոչ արել համաշխարհային հանրությանը կորոնավիրուսի դեմ պատվաստումների միջազգային պլան մշակել։

«Մեզ անհրաժեշտ է պատվաստումների միջազգային պլան, որն առնվազն կկրկնապատկի պատվաստանյութերի արտադրության և բաշխման տեմպերը՝ 2022թ.-ի առաջին կիսամյակում պատվաստումների մակարդակը 70 տոկոսի հասցնելու համար»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով