Արտաքին 4 տարի առաջ - 10:58 27-06-2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է ռուսական պարարտանյութերի անփոխարինելիության մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհը լուրջ պարենային խնդիրների կբախվի առանց ռուսական պարարտանյութերի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք խիստ մտահոգված ենք Ուկրաինայում տիրող իրավիճակով, իսկ մյուս կողմից՝ զգալի ջանքեր ենք գործադրում, որպեսզի փորձենք լուծել կամ օգնել լուծել պարենային անվտանգության խնդիրը»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Նա նշել է, որ ակտիվ շփումներ են եղել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի հետ, իսկ մյուս կողմից՝ Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ՝ «Սև ծովում ուկրաինական սննդամթերքի անվտանգ և հուսալի արտահանմանը, ինչպես նաև ռուսական հացահատիկի ու պարարտանյութերի արտահանմանը նպաստելու համար, քանի որ առանց դրանց աշխարհը լուրջ պարենային խնդիրների կբախվի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող