Արտաքին 4 տարի առաջ - 18:58 20-12-2021

Մի-17 ուղղաթիռը կործանվել է օդաչուների սխալի հետևանքով. Ադրբեջանի գլխավոր դատախազություն

Նոյեմբերի 30-ին Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության Մի-17 ուղղաթիռի կործանման պատճառը, որի հետևանքով 14 մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են, օդաչուների սխալներն են եղել ուղղաթիռը կառավարելիս։ Այս մասին ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության եզրակացության մեջ, որը հրապարակվել է դեկտեմբերի 20-ին կայացած ճեպազրույցում։

Ինչպես գրում է Turan գործակալությունը, հետաքննությունը պարզել է, որ վայրէջք կատարելիս օդաչուները հաշվի չեն առել քամու ուղղությունն ու արագությունը, կոպիտ սխալներ են թույլ տվել շահագործման կանոններում։ Այսպիսով, անձնակազմը վայրէջք կատարելու որոշում է կայացրել, երբ ուղղաթիռի արագությունը կազմել է 141 կմ/ժ, իսկ գետնից հեռավորությունը՝ 101 մետր։

Վայրէջքի ժամանակ, առանց քամու ուղղությունը հաշվի առնելու, տեղի են ունեցել թռիչքի պարամետրերի զգալի փոփոխություններ, և թռիչքի արագությունն իջել է 0-ի, իսկ բարձրությունը՝ մինչև 89 մետրի։ Օդաչուները փորձել են դուրս բերել ուղղաթիռը վթարային վիճակից, սակայն ապարդյուն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով