Արտաքին 4 տարի առաջ - 12:58 21-12-2021

ԱՄՆ-ում մահացել է կորոնավիրուսի օմիկրոն-շտամով վարակված առաջին հիվանդը

ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակված հիվանդի մահվան դեպք է գրանցվել, հաղորդում է ABC հեռուստաալիքը, հղում անելով Տեխասի առողջապահական համակարգին։

Նշվում է, որ մահացած հիվանդը 50 տարեկանից բարձր տղամարդ է։ Ամենայն հավանականությամբ, սա «օմիկրոնից» մահացության ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցված առաջին դեպքն է։

«Բժիշկները նշել են, որ նա առողջական լուրջ խնդիրներ ուներ։ Նա բնակվում էր Հարիս շրջանում»,- հաղորդել է ալիքը:

Ավելի վաղ բժիշկները հաղորդել էին, որ ԱՄՆ-ում սկսել է գերակշռել օմիկրոն շտամը։ Կորոնավիրուսի այս տարբերակով վարակվածությունը կազմել է բոլոր հաստատված դեպքերի 73.2%-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով