Խոսք 4 տարի առաջ - 14:53 02-12-2021

ՀՀ-ում «Օմիկրոն» նոր շտամով վարակվելու ռիսկ կա.համաճարակաբան

«Օմիկրոն»նոր շտամի՝ ՀՀ-ում հավանական տարածման, կորոնավիրուսի հետևանքով մասհվան դեպքերի աճի, պատվաստման գործընթացի վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանի հետ։

-«Օմիկրոն»-ի նոր շտամով վարակման դեպքեր կան, ու քանի որ այն մի քանի օրում այն տարածվել է մի շարք եվրոպական և ասիական երկրներում, որքա՞ն է հավանականությունը, որ այն կտարածվի ՀՀ-ում։

-ՀՀ-ում ռիսկ կա, որ կտարածվի «Օմիկրոնը», դա անգամ անխուսափելի է , բոլոր նոր ի հայտ եկեղ շտամերն էլ հավանականություն կա, որ տարածվելու է, ու դա ուղղակի ժամանակի խնդիր է։

-Կորոնավիրուսով վարակվածների թվի աճին զուգահեռ մեզ մոտ նաև աճում է այդ հիվանդության հետևանքով մահացողների թիվը: Մահվան դեպքերի նման աճն ինչո՞վ եք բացատրում:

-Սա բնական է, որովհետև դեպքերը շատ են, իսկ ծանր դեպքերի մասնաբաժինն էլ ավելի հաճախ է բերում անցանկալի ելքի: Սա նաև ինչ-որ տեղ բուժծառայության հասանելիության խնդիր է դառնում, երբեմն ուշացած դիմելիության խնդիր է դառնում: Ի վերջո, չպատվաստվելու հետևանք է, որովհետև եթե մենք ունենայինք բարձր պատվաստումային ընդգրկվածություն, անգամ այս քանակի դեպքերի պարագայում մահվան ելքերն այդքան շատ չէին լինի: Համալիր պատճառների ու գործոնների հետևանք է մահացության նման ցուցանիշը:

-Պատվաստման գործընթացում առաջընթաց նկատո՞ւմ եք:

-Առաջընթաց կար, ավելի ինտենսիվ էին պատվաստվում հոկտեմբեր ամսվա ընթացքում, նոյեմբերին, իմ անձնական դիտարկմամբ՝ մի փոքր նվազել է այդ պատվաստումային ակտիվությունը, որը ունեինք երկու-երեք շաբաթ առաջ: Այսինքն՝ աշխատողները, ովքեր ենթարկվեցին այդ հոկտեմբերի 1-ից գործող կարգավորմանը, բավականին մեծ թվով պատվաստվեցին:Իսկ այն խոցելի խմբերը, որոնց մենք ակնկալում ենք, որ պետք է պատվաստվեին, դեռ նրանց շրջանում ընդգրկվածությունը ցածր է, այսինքն 65 և բարձր տարիքային շեմի մարդիկ ավելի կարիք ունեն թե՛ իրազեկվելու, թե՛ ինչ-որ սահմանափակումների կիրառման, որպեսզի ավելի ակտիվ գնան պատվաստման:

-Ձեր դիտարկմամբ՝ համավարակի հետևանքով մահացողների զգալի մասը ո՞ր տարիքի ներկայացուցիչներ են։

-Վիճակագրությանը չեմ տիրապետում, բայց իմ անձնական դիտարկմամբ՝ մահերն այսօր ավելի երիտասարդ տարիքում էլ են գրանցվում ու երբեմն առանց ուղեկցող հիվանդությունների, ինչն է՛լ ավելի մտահոգիչ է, ու այստեղ մենք լուրջ աշխատանք ունենք պատվաստումային ընդգրկվածությունն ավելացնելու: Այն, ինչ կարող էինք անել ամիսներ առաջ, մենք հիմա գոնե պետք է ավելի ինտենսիվ իրականացնենք:

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան