Արտաքին 4 տարի առաջ - 10:00 02-12-2021

ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանը խոսել է Կալիֆոռնիայում «օմիկրոն» շտամով վարակված հիվանդի մասին

ԱՄՆ-ի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին խոսել է Կալիֆոռնիայում «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքի մասին. հիվանդը ամբողջական պատվաստում ստացած անձ է, որը ժամանել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից, հաղորդում է Reuters-ը։

«Այդ անձը «...» ՀԱՀ-ից վերադարձել է նոյեմբերի 22-ին, նոյեմբերի 29-ին նրա կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել»,- ասել է Ֆաուչին։

Ամերիկացի վարակաբանի խոսքով, այս պահին «օմիկրոն» շտամով վարակվածի մոտ նկատվում են COVID-19-ի «չափավոր ախտանիշներ», սակայն նրա ինքնազգացողությունը աստիճանաբար բարելավվում է։

Ֆաուչին նշել է, որ վարակվածն այս պահին ինքնամեկուսացած է, և նրա հետ շփված անձանց կորոնավիրուսի թեստը բացասական է եղել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան