Արտաքին 4 տարի առաջ - 11:35 01-12-2021

Իտալացի վարակաբանը բացատրել է, թե ինչպես դիմադրել «օմիկրոն» շտամին

Ինչ միջոցներ պետք է ձեռնարկել կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի դեմ, այս մասին «Իզվեստիային» հայտնել է Հռոմի «Ջեմելի» հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների պրոֆեսոր Ռոբերտո Կաուդան։

Պրոֆեսորն ընդգծել է, որ վիրուսի այս տարբերակի մասին դեռ շատ բան հայտնի չէ. մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջվում։ Կաուդան կարծում է, որ «օմիկրոնն» ավելի վարակիչ կլինի, քան նախորդ մուտացիաները, ներառյալ՝ «դելտան»:

Պրոֆեսորի խոսքով, վիրուսը կարելի է զսպել արդեն տարածված միջոցներով։ «Մենք պետք է շարունակենք դիմակներ, ձեռնոցներ կրել և սոցիալական հեռավորություն պահպանել։ Շատ կարևոր է նաև պատվաստումների մակարդակի բարձրացումը»,- ասել է Կաուդան:

Իտալիայում չափահաս բնակչության ավելի քան 85%-ն արդեն պատվաստվել է, հիշեցրել է Կաուդան։ Բայց պետք է սկսել երրորդ դեղաչափով պատվաստումները, որն ուժեղ իմունային արձագանք կառաջացնի բնակչության շրջանում և կօգնի զսպել նոր շտամի տարածումը, ասել է նա։

Կաուդան կոչ է արել սահմանափակել թռիչքների թիվը Հարավային Աֆրիկայից և այլ երկրներից, որտեղ հայտնաբերվել է նոր շտամը: Նա նաև հավելել է, որ որոշ գիտնականներ կարծում են, որ պատվաստանյութի արդյունավետությունը «օմիկրոն»-ով վարակվելու դեպքում որոշ չափով կարող է նվազել։

«Բայց ես հավատում եմ, որ այն դեռևս կպաշտպանի նոր շտամից, թեև ոչ 100%-ով»,- ամփոփել է Կաուդան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»