Արտաքին 4 տարի առաջ - 14:18 06-12-2021

Աշխարհում մահվան որևէ դեպք չի գրանցվել  «օմիկրոն» շտամով վարակվելու հետևանքով. ԱՀԿ

Աշխարհում մահվան որևէ դեպք չի գրանցվել կորոնավիրուսի նոր շտամով՝ «օմիկրոն»-ով, վարակվելու հետևանքով։ Այս մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Ավելի վաղ ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կերկխովը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, որ առայժմ «օմիկրոն» շտամով վարակվածների շրջանում նկատվում է հիվանդության ավելի մեղմ ընթացքի միտում։ Միաժամանակ գիտնականներն ու բժիշկները նախազգուշացնում են, որ պետք է ցուցաբերել զգուշություն, քանի որ խոսքը միայն նոր շտամի տարածման մեկնարկի մասին է։

ԱՀԿ-ի՝ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների հարցերով ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանի խոսքով, կազմակերպությունը ևս մի քանի շաբաթվա կարիք կունենա՝ ուսումնասիրելու համար «օմիկրոն»-ը, որպեսզի վերջնականապես որոշի դրա վարակելիության աստիճանն ու հիվանդության ծանր ընթացք առաջացնելու հնարավորությունը:

Այս պահին նոր շտամն արդեն արձանագրվել է ավելի քան 30 երկրներում։ Այն հայտնաբերվել է ԱՄՆ նահանգների մոտ մեկ երրորդում, սակայն հիվանդության նոր ծանր դեպքերի մեծ մասը կապված է «դելտա» տարբերակի հետ, հաղորդել են ամերիկացի վարակաբանները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան