Արտաքին 5 տարի առաջ - 10:18 28-06-2021

ԱՀԿ-ն պատմել է, թե որքան ժամանակ է պետք Դելտա շտամով վարակվելու համար

Կորոնավիրուսի դելտա շտամով վարակվելու համար բավական է ընդամենը 5-10 վայրկյան: Եթե ​​այս ընթացքում վարակված անձին մոտ եք գտնվում, ապա ծանր ընթացքով COVID-19-ով վարակվելու մեծ հավանականություն կա: Այս մասին հայտարարել է համաճարակաբան, կենսաբանական սպառնալիքներին արձագանքող ԱՀԿ-ի փորձագետ Նատալյա Վինոգրադը «Ուկրաինա 24»-ի եթերում: Նա նշել է, որ ներկայումս Դելտա շտամն Առողջապահության համաշխարհային կազմակերպության մակարդակում թիվ 1 խնդիրն է:

Փորձագետը բացատրել է, որ վիրուսը բժշկության տեսանկյունից ոչ լավ մի քանի առանձնահատկություն ունի. նախ՝ այն էապես մեծացնում է վարակելիությունը, այսինքն՝ եթե նախկինում վարակվում էին՝ վարակված անձի մոտ գտնվելով 15 րոպե և ավելի, այս շտամով վարակվելու համար բավական է ընդամենը 5-ից 10 վայրկյանը:

Վինոգրադը հավելել է, որ պատվաստվածները և վարակվածները ևս ռիսկի խմբում են, բայց նրանց վարակվելու դեպքում հիվանդությունն ավելի թեթև ընթացք կունենա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան