Արտաքին 4 տարի առաջ - 11:53 18-12-2021

Սննդաբանն անվանել է առանց հատուկ սննդակարգերի և մարզումների վեց կիլոգրամ նիհարելու միջոցը

Բրիտանացի բժիշկ-սննդաբան Մայքլ Մոսլին անվանել է առանց հատուկ սննդակարգերի և մարզումների 12 շաբաթվա ընթացքում վեց կիլոգրամ կորցնելու միջոցը, գրում է Express-ը։

Մոսլին ասել է, որ առանց ավելորդ ջանքերի նիհարելու համար պետք է ընթրիքի համար ճիշտ ժամանակ ընտրել։ Նա առողջությունը և կազմվածքը բարելավելու համար խորհուրդ է տվել քնելուց երեք ժամ առաջ, և ընդհանրապես երեկոյան ժամերին ոչինչ չուտել:

Իր խոսքերը հաստատելու համար բժիշկը հղում է արել Նոթինգհեմի համալսարանի և Իրանի Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանների կատարած հետազոտություններին, որոնց մասնակցել է ավելորդ քաշ ունեցող 82 առողջ կին: Նրանց միավորել է մինչև երեկոյան ժամը 10-ը սնվելու հանգամանքը։

Մասնակիցներին բաժանել են երկու խմբի և խնդրել 12 շաբաթ հետևել փորձի կանոններին. կանանց մի մասը շարունակել է ընթրել սովորական ժամին, իսկ մյուսներն ընթրել են քնելուց երեք-չորս ժամ առաջ: Արդյունքում երկրորդ խմբի մասնակիցները նիհարել են միջինը յոթ կիլոգրամով։ «Նրանք ազատվել են նաև գոտկատեղի ավելորդ սանտիմետրերից, նվազել է խոլեստերինի և արյան մեջ ճարպերի մակարդակը»,- ասել է Մոսլին:

Սննդաբանը նաև նշել է, որ ուշ ժամերին սնվողները գիշերվա ընթացքում 10%-ով ավելի քիչ ճարպ են այրում, քան քնելուց երեք ժամ առաջ ընթրողները։ Նա հավելել է, որ նախընտրելի սնունդն ավելի լավ է ուտել օրվա ընթացքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով