Արտաքին 5 տարի առաջ - 13:58 22-09-2021

Սննդաբանն անվանել է մթերքները, որոնք չի կարելի ուտել քնելուց առաջ

Քնելուց 15 րոպե առաջ ուտելը բացասաբար է անդրադառնում աղեստամոքսային տրակտի վրա, «Մոսկվա-24»-ի եթերում ասել է սննդաբան, նուտրիցիոլոգ Եվգենի Արզամասցևը: Նա նշել է, որ դա կարող է գաստրիտի առաջացման պատճառ դառնալ: Գիշերն օրգանիզմում արտադրվում է սոմատրոպին հորմոնը, որը պատասխանատու է մկանների աճի համար, իսկ քնելուց առաջ սնվելը դժվարացնում է այդ հորմոնի սինթեզը:

Արզամասցևն ընդգծել է, որ կան մթերքներ, որոնք ավելի լավ է ընդհանրապես չուտել քնելուց առաջ: Դրանք են քաղցրավենիքը, հատիկաընդեղենը, սոյա պարունակող, ինչպես նաև աղի և կծու մթերքները: Եթե ​​քնելուց առաջ ուտելու կարիք կա, ապա ավելի լավ է օգտագործել հավ, հնդկահավ, ավոկադո, ոչ ճարպոտ ձուկ: Այնուամենայնիվ, այս մթերքները ևս ցանկալի է ուտել քնելուց մեկ ժամ առաջ:

Քնելուց առաջ կարող եք նաև բալի հյութ խմել, այն զգալի քանակությամբ մելատոնին՝ քնի հորմոն է պարունակում: Ընդհանրապես, ընթրիքի համար լավագույն ժամանակը քնելուց 4 ժամ առաջ է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան