Խոսք 4 տարի առաջ - 13:34 17-12-2021

Ոչ թե Մարությանի հեռանալուն եմ դեմ արտահայտվում, այլ իրավիճակին. Թեհմինա Վարդանյան

Oragir.news-ի հետ զրույցում «Լույս» խմբակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անվան շուրջ ստեղծված մի շարք իադարձություններին։

«Ինձ համար անհասկանալի է, թե մի գիշերում ինչ փոխվեց, ավելի ճիշտ հասկանալի է, թե արմատները որտեղից են գալիս, բայց ես ավագանու այն անդամն եմ եղել, որ երևի ամենաշատն եմ Մարությանին քննադատել, նրա աշխատանքից բողոքել և նրա հետ վիճել։ Այսինքն՝ երեք տարի շարունակ եթե ես բարձրաձայնել եմ խնդիրների մասին, իմ ելույթի ընթացքում 15-20 իմքայլական դահլիճը լքել է, մի այդքան իմքայլական իրենց պարտքն են համարել վեր կենալ ու ասել, որ մեր «կարգին քաղաքապետը, կարգին Հայկոն կարգին աշխատում է», ինձ համար տաօրինակ է՝ մի գիշերում ինչ փոխվեց։ Սա քաղաքական խաղ է»,- նշեց նա։

Անդրադառնալով Հրաչյա Սարգսյանի քաղաքապետի թեկնածությանը՝ Վարդանյանը նշեց, որ շատ լավ է վերաբերվում նրան, նշելով, որ ՔՊ-ականների ցուցակում նշված է առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի անունը, նշելով, որ անվստահություն չեն կարող հայտնել առանց հստակ անձ նշելու։ Եթե արտահերթ ընտրություններ չեն լինում, թեկնածուն պետք է լինի ավագանու անդամ։ Նրանք նշել են Հրաչյա Սարգսյանի անունը, իսկ տեքստն այս պահի դրությամբ այդպիսին է։

«Ես չեմ էլ պատրաստվում քաղաքական խաղերի մեջ մտնել և «Իմ քայլը» խմբակցության կամ ՔՊ-ի քմահաճույքը բավարարել։ Մարությանի հեռանալուն դեմ չեմ արտահայտվում։ Ես իրավիճակին եմ դեմ արտահայտվում։ Սա քաղաքական ինտրիգ է, քաղաքական խաղ, որը ծառայում է կոնկրետ քաղաքական նպատակի։ Ո՞ւր մնաց երևանցին, ո՞ւր մնացին բազմաթիվ խնդիրները, որոնց մասին մենք բարձրաձայնում էինք ու արժանանում այդ նույն ավագանու անդամների վրդովմունքին, թե չպետք է փորձենք իրենց «Կարգին Հայկոյին» ասել վատ քաղաքապետ կամ վատ կառավարիչ։ Ի՞նչ փոխվեց»,- եզրափակեց նա։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում