Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:48 14-02-2023

Փոխքաղաքապետի 2-րդ օգնականն ինչին է միտված, սիրուհո՞ւ համար է նախատեսված. Թեհմինա Վարդանյան

Երևանի քաղաքապետարանում, վարչական շրջաններում կկրճատվի 38 հաստիք, արդյունքում կտնտեսվի տարեկան 4,5 մլն դրամ, սակայն որոշ հաստիքներ էլ կավելանան, օրինակ՝ քաղաքապետի տեղակալի և վարչական շրջանների ղեկավարների համար օգնականների հաստիքներ։ Որոշման նախագիծն այսօր Երևանի ավագանու նիստում ներկայացրեց քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը՝ նշելով, որ նոր հաստիքների ավելացումը կօգնի արդյունավետ կառավարում իրականացնել։

Ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց՝ 38 հաստիքի կրճատումը նախկինում էլ նախագծով բերվել էր՝ տեսուչների հետ կապված, հետո տարել, հիմա փաթեթավորված բերել եք ու ասում՝ այսքան կրճատում ենք, մինչդեռ բավականին անիմաստ հաստիքներ են ավելանում․ «Երկու օգնականը ինչի՞ն է միտված։ Եթե սա լիներ նախկինների ժամանակ, այս դահլիճում նստած անձանց 70%-ն ասելու էր՝ փոխքաղաքապետի սիրուհու համար նախատեսված հաստիքներ են, կամ բարեկամի համար։ Նախագծի առնվազն կեսն անիմաստ է; Այստեղ կրճատում չկա, նախկինում բերել էիք այս կրճատումներով՝ տեսուչների, դուք ձեր խմբակցությունով բոլոլա արեցիք, հանեցիք այդ նախագիծը, էլի բերեցիք ու դրա տակ կոծկեցիք դե ֆակտո կամ դե յուրե սիրուհիների հաստիքները»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»