Արտաքին 4 տարի առաջ - 17:40 13-12-2021

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամից մահացել է աշխարհում առաջին պացիենտը

Մեծ Բրիտանիայում մահացել է պացիենտ, որը վարակված է եղել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Այսպիսով, աշխարհում գրանցվել է առաջին մահաբեր դեպքը նոր շտամով վարակված հիվանդների շրջանում։

Այժմ Ջոնսոնը կոչ է արել բոլորին լրջորեն մտածել այն մասին, թե ճշմարի՞տ են արդյոք այն պնդումները, համաձայն որոնց՝ «օմիկրոն» շտամով վարակվածությունն ընթանում է ավելի մեղմ, քան նախորդ տարբերակները: Նա հավելել է, որ «օմիկրոնն» առաջացնում է հոսպիտալացում, և արդեն հայտնի է մեկ հիվանդի մահվան մասին, գրում է Daily Mail-ը։

Արդյունքում Ջոնսոնը հիշեցրել է, որ կորոնավիրուսի նոր շտամը նույնպես արագորեն տարածվում է։ «Այնպես որ, լավագույնը, որ մենք կարող ենք անել, պատվաստանյութի մեր խթանող չափաբաժինների ստացումն է»,- ընդգծել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով