Ավելին 4 տարի առաջ - 10:38 24-07-2022

ԱՄՆ-ում պացիենտը մահացել է՝ լճում վարակվելով ուղեղը քայքայող ամեոբայով

Պացիենտը մահացել է առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտից. սովորական մահացու վարակ, որն առաջացել է naegleria fowleri ամեոբայից: Սա կարող էր կանխել լողի համար քթի սեղմակը: Տղամարդու մահվան մասին հաղորդում է NBC News-ը։

Մահվան բացառիկ դեպքը տեղի է ունեցել Այովա նահանգում։ Տղամարդը, ում ինքնությունը չեն բացահայտել՝ ելնելով ընտանիքի հանդեպ հարգանքից և հետագա մահացու ելքերի քիչ հավանականությունից, լողացել է Թեյլոր շրջանի Երեք կրակի լճում: Ամեոբան կարող էր նրա քթի մեջ մտնել տաք քաղցրահամ ջրից։ Այնուհետև միկրոբը քթով հասել է ուղեղ, որտեղ ոչնչացրել է օրգանի հյուսվածքը: Չի կարելի ամեոբայով վարակվել մարդուց կամ ջուր կուլ տալով։ Այն դեպքերում, երբ մանրէն մտնում է օրգանիզմ և վարակ է առաջացնում, ապա 97% դեպքերում հանգեցնում է մահվան: 1962 թվականից ի վեր ԱՄՆ-ում գրանցված 154 դեպքերից միայն չորսը չեն ավարտվել պացիենտների մահվամբ:

Վարակման առաջնային ախտանշաններն են գլխացավը, տենդը, սրտխառնոցն և փսխումը: Տղամարդը մահացել է ենթադրյալ վարակից տասն օր անց։

Երեք կրակի լիճը փակվել է այս ամսվա սկզբին որպես «նախազգուշական արձագանք»: Բժիշկները հստակ չգիտեն, թե որտեղ է տեղի ունեցել վարակը, ուստի ստուգվում են նաև ջրային այլ տարածքներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան